A
A
«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է ՄԹ նոր վարչապետ Էլիզաբեթ Թրասին
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Էլիզաբեթ Թրասին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Համոզված ենք, որ հայ-բրիտանական քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ հիմնված լինելով ժողովրդավարության ու ինքնիշխանության զարգացման սկզբունքների վրա:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ