Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kanajk
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց Բելգիային․ ԱԱ-2023

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 2023 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում այսօր հյուրընկալեց Բելգիայի թիմին և պարտվեց 0:7 խոշոր հաշվով։

Այդպիսով, մեր ընտրանին կրեց 10-րդ անընդմեջ պարտությունը մրցաշարում և իր խմբում զբաղեցրեց վերջին՝ 6-րդ տեղը: Մեր ֆուտբոլիստուհիները մրցակիցների դարպասը խփել են 1, բաց թողել 71 գոլ:

Հայաստան – Բելգիա՝ 0:7 (0:4)

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Մրցավար՝ Տանյա Սուբոտիչ (Սլովենիա):

Գոլերը՝ Յորլինգս՝ 10, Վան Կերխովեն՝ 24, 51, 55, Վան Հաեվերմաետ՝ 31, Վուլաերտ՝ 41, Կես՝ 80:

Հայաստանի հավաքական. 12. Արմինե Հարությունյան, 3. Սավաննա Թեյլոր, 6. Աննա Դալլաքյան, 7. Նենսի Ավեսյան, 8. Մարալ Արթին, 10. Օլգա Օսիպյան (ա), 11. Արմինե Խաչատրյան, 13. Կարինե Եղյան (21. Լուսինե Կոստանյան, 83), 17. Վերոնիկա Ասատրյան (9. Օքսաննա Պիզլովա, 64), 18. Մարինե Կարապետյան, 22. Անի Ղուկասյան:

Պահեստայիններ՝ 1. Յանա Հարությունյան, 15. Անյուտա Գալստյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան: