Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան 1
A A
Քաղաքականություն

Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը․ Արցախի ԱԳ նախարար

Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը։ Այսպիսի գրառում է ֆեյսբուքում արել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Ուրիշի տեղ որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ որ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։ 

Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով  նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։

Նման դեպքում ամենամեծ և հզոր պետությունները անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։ Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունը ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես՝ խելք»,-գրել է նա։