Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_001
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Բելգիայում է

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Քաղաքապետի տեղակալը աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Սուրեն Ամիրյանի հետ այցելել է EpiCURA բժշկական կենտրոն:

Վերջինս հայտնի է գերժամանակակից, առավելագույն ավտոմատացված լաբորատոր ծառայությունների մատուցման համակարգերով: Այցի նպատակը գործընկերների հետ փորձի փոխանակումն է՝ հետագայում Երևանի առողջապահական համակարգում լաբորատոր ծառայություններն արդիականացնելու և կենտրոնացման գործընթացում լավագույն փորձն ու հնարավորությունները ներդնելու նպատակով՝ հայտնում են քաղաքապետարանից։