Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tiavar 5.09.
A A
Սպորտ

Հայաստանի մարզիկը 10-րդ էր թիավարության աշխարհի առաջնությունում

Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացված թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանից մասնակցել են 3 մարզիկ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առավել հաջող հանդես է եկել սևանցի Գևորգ Փիլոսյանը:18-ամյա մեր մարզիկը կանոէի 5000 մետր մրցաձևում ցույց է տվել 26 րոպե 15 վայրկյան արդյունք և 23 մասնակիցների մեջ գրավել է 10-րդ տեղը: