Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան Պուտին
A A
Քաղաքականություն

Փաշինյանը մեկնում է ՌԴ․ Պուտինի հետ առանձնազրույց կլինի՞

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա  սեպտեմբերի 7-ին։

 Ըստ ՌԴ նախագահի մամլո ծառայության՝  համաժողովի ընթացքում  նախատեսված են նաեւ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ։ Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ 

Միջոցառմանը կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները՝ տեսակապի միջոցով։