Բացել լրահոսը Փակել լրահոսը
1091692
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատունն ամփոփել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքները

Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը տեսանյութով ներկայացրել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների, այդ թվում՝ դեսպանության 2 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները։

Տեսանյութում ներկայացված են նաև առաջիկա ծրագրերը, ինչպես նաև հատվածներ մայիսի 27-ին ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգից, որը դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ձեռքբերումների՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության յուրահատուկ գնահատանքն է։

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին:

Այդ օրը կողմերը փոխանակվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտագրերով: Իսկ առհասարակ, Հայաստանը և Նիդերլանդները 30 տարվա ընթացքում ստորագրել են տարբեր բնագավառներում փոխգործակցության և ծրագրերի իրականացման մասին 5 համաձայնագիր և 8 հուշագիր:

 

Երկու երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միջազգային համագործակցության, տնտեսության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։ Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Նիդերլանդները տարբեր ծրագրերով աջակցում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը և մարդու իրավունքների ամրապնդմանը: