Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_040922PBHramKazmKhorhrd
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։

Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Երկրի ղեկավարը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ