Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess dubaj
A A
Սպորտ

Արամ Հակոբյանը կպայքարի 2-3-րդ տեղերի համար. Dubai Open 2022

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող շախմատի Dubai Open 2022 մրցաշարում այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները:

Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն հնդիկ շախմատիստներ՝ Արավինդը, Պրագնանանդհան և ռուսաստանցի Ալեքսանդր Պրեդկեն: Առավել մեծ հնարավություն ունի Արավինդը, որն ունի 7 միավոր, իսկ մյուս երկուսը ետ են մնում կես բալով:

Առաջատար եռյակին հաջորդում են 11 շախմատիստ: Նրանց թվում է նաև մեր գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 8-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել հնդիկ Սետուրամայի հետ և վաստակել է 6 միավոր: Նա դեռևս հավակնում է 2-3-րդ տեղերին, սակայն դրա համար հարկավոր է անպայման հաղթել այսօրվա մրցակցին` հնդիկ միջազգային վարպետ Սամեդ Ջայկումարին:

Մեր մյուս շախմատիստը` Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել է 5,5 միավոր և այժմ զբաղեցնում է 18-րդ տեղը: Նրա վերջին մրցակիցը հնդկուհի գրոսմայստեր Դիվյա Դեշմուխն է:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը պարտվել է նաև 8-րդ տուրում և այժմ 5 միավորով ընթանում է 28-րդ հորիզոնականում:

Հավելենք, որ Dubai Open 2022-ի մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար է: Հաղթողը կստանա 13 հազար դոլար պարգևավճար, 2-րդ տեղը` 8000, 3-րդը` 5000, 15-րդը` 1000