Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянный
A A
Պաշտոնական

Կորցրածի դիմաց կառուցում ենք. Արցախի պետնախարար (տեսանյութ)

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.

«Երեկ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել ենք Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:

Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոշխմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիքներ առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները, իսկ բնակավայրում պետական միջոցներով կառուցվող տների ընդհանուր թիվը 130 է: Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը:

Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական: Բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով:

Շնորհակալություն շինարարներին, բնակարանային հարցերի կոմիտեի թիմին՝ այս ծրագիրը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար, և շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս բոլոր շահառուներին»: