Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պատերազմի սկզբում ՀՀ-ն փորձում էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց ՌԴ-ն չի թողել․ Կ․ Սարգսյան (տեսանյութ)

«Մենք ունենք տեղեկություններ, որ Հայաստանը 44 -օրյա պատերազմի սկզբում փորձում էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց Ռուսաստանը պահանջել է դա չանել։ ՌԴ-ն Հայաստանի շահերը վաճառել էր 2010թ․, երբ Ադրբեջանի հետ կնքեց զենքի մատակարարման առաջին պայմանագիրը։ Արցախը մանրադրամ էր ՌԴ-ի համար, որ շահի Ալիևի, իսկ Ալիևի միջոցով՝ Էրդողանի բարիդրացիական հարաբերությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ խոսելով Արցախի անկախության հռչակման 31 ամյակի մասին։

Կ․Սարգսյանը նաև ասում է, ՌԴ-ն կարողացել է «իրենով անել Արցախի ղեկավարության որոշ մասին»։

Անդրադառնալով գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախում գործունեություն ծավալելու մասին հարցին՝ հավելում է, թե գոյություն ունեցող իրավիճակում նա կարող է լինել Արցախի «իդեալական նախագահ»․

«Նա Արցախի համար փրկություն է, կարող է ուղիղ զանգել ՌԴ օլիգարխների և վերնախավի մեծ մասին, նա նաև Եվրոպայում է ընդունված, արևմուտքի պատժամիջոցների տակ չէ։ Շատ լավ կապեր ունի եվրոպական երկրներում։ Նա առնվազն չի զիջում Իլհամ Ալիևին թե դիվանագիտական, թե այլ հմտություններով»։

Սոցիոլոգն անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գործողություններին և ասաց, թե նա կարճատև հաջողությունների համար ոտքի տակ տվեց Հայաստանի միջնաժամկետ ու երկարաժամկետ շահերը։

Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորմանը՝ գտնում է, որ 1995 թվականից հետո բանակի ղեկավար կազմում եղած մարդկանցից շատերը պետք է ձերբակալվեն և ցմահ բանտարկվեն, քանի որ պաշտպանական գծերն առաջին պատերազմում ինչպես փորվել, այդպես էլ մնացել են։

Կ․Սարգսյանը նաև հարցնում է, թե որտեղ է ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի ընտանիքը, և ինչո՞ւ են լուրեր պտտվում, որ նրանք Հռոմում տուն են գնել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։