Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajkakan futbol
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը

Այսօր կմեկնարկի Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը:

Ժամը 17:00-ին միանգամից կկայանան երկու հանդիպում: Ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտն» իր հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին», իսկ Չարենցավանում միմյանց հետ կհանդիպեն 2-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնող «Վանն» ու Երևանի «Արարատ-Արմենիան»:

Վաղը ժամը 17:00-ին դարձյալ նշանակված է երկու մրցախաղ: «Նոան» Արմավիրում կհյուրընկալելու է «Արարատին», իսկ գործող չեմպիոն «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում հանդիպելու է «Լեռնային Արցախի» հետ:

Տուրը կեզրափակվեն ԲԿՄԱ –ն ու «Ուրարտուն», որոնք իրենց հարաբերությունները կպարզեն սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին: