Բացել լրահոսը Փակել լրահոսը
ff4c44c921057a13ad2fb74ff4020678
A A
Հասարակություն

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։

Վթարի հետևանքով Պավլիկ Բ-ն տեղում մահացել է։ Պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։