Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Քաղաքականություն

Մեր ժողովուրդների միջև կան միավորող հինավուրց կամուրջներ․ Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել և իր բարեմաղթանքներն  է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին երկրի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների միջև կան միավորող հինավուրց կամուրջներ, որոնց հենարանը բարեկամության ու քաղաքակրթական արժեքների ամուր սյուներն են: Ուրախ եմ արձանագրել, որ դրանք դիմացել են ժամանակի փորձություններին՝ փորձություններ, որոնք Ձեր ղեկավարությամբ Ուզբեկստանը հաջողությամբ հաղթահարում է նաև մեր օրերում»: