Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրաչյա Սարգսյան
A A
Հասարակություն

Բոլորիս ջանքերն ուղղված են ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ կրթության նոր որակ ձևավորելուն․Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Ուղերձը՝ ստորև․

Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը:

Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս ջանքերն ուղղված են ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ կրթության նոր որակ ձևավորելուն:

Լավ կրթությունը ձեր ապագայի հուսալի երաշխավորն է լինելու, և մեր պետությունը հենց այդ ուղղությամբ է շարժվում:

Բարի երթ