Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել XIAOMI REDMI 10C-ն ամսական 2 000 դրամով և ստանալ նվերներ

Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C սմարթֆոնը լավագույն պայմաններով՝ ամսական ընդամենը 2 000 դրամով և ստանալ 2 տարվա երաշխիք, անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1700 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ի դեպ, Level Up 1700 սակագնային պլանով բաժանորդներն առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից։

Նշենք, որ Ucom-ում Xiaomi Redmi 10C-ն հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 72 000 դրամով, այնպես էլ ապառիկի լավագույն պայմաններով՝  վճարելով 0% կանխավճար, 0% տոկոսադրույք և 0% սպասարկման վճար առաջին 12 ամսվա ընթացքում։

«Ուսումնական տարվա սկիզբն աշակերտների և ուսանողների համար նոր սմարթֆոն ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ոչ միայն անհավանական գնով կարելի է ձեռք բերել Ucom-ից, այլև բազմաթիվ նվերներ ստանալ Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառությունը վայելելու և առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։ 

Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ներկայացված է կանաչ, գրաֆիտե մոխրագույն և  օվկիանոսի կապույտ գույներով, ունի մեծ՝ 6,71-դյույմանոց էկրան, 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ։ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում՝ 11 ժամ խաղեր խաղալով, 19 ժամ տեսանյութեր դիտելով, 190 ժամ երաժշտություն լսելով կամ 29 ժամ կարդալով։ Իսկ անհրաժեշտության դեպքում սմարթֆոնը կարելի է շատ արագ վերալիցքավորել հաշված րոպեների ընթացքում։ Ավելին, սմարթֆոնն ունի նաև հիշողության ընդլայնման հնարավորություն մինչև 1 ՏԲ, ինչը թույլ կտա պահմպանել հիշարժան լուսանկարներն ու տեսանյութերը՝ չմտածելով հեռախոսում տեղի սահմանափակման մասին։