Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+dahuk 31.08.
A A
Սպորտ

Գագիկ Սարգսյանը վերընտրվել է ՀԴՍ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ևս 5 տարով վերընտրվել է այդ պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Գագիկ Սարգսյանը 2005-2016թթ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021թթ:՝ փոխնախագահը, 2021թ. օգոստոսից՝ ֆեդերացիայի նախագահ մեկ տարի ժամկետով:

Համաժողովի որոշումով փոփոխություններ են կատարավել նաև կանոնադրությունում, մասնավորապես.

- փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը: Նոր անվանումն է՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ:

- Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև Պարադահուկավազքը, Պարալեռնադահուկային սպորտը և Պարասնոուբորդը:

- Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը: