Բացել լրահոսը Փակել լրահոսը
302711200_447172330762274_4915332005851470039_n
A A
Պաշտոնական

Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային ճանապարհահատվածում

Արցախի ՆԳն-ն հայտնում է, որ նախարարության փրկարարներն ու ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային մայրուղու ճանապարհահատվածում:
 
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
 
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:
 
Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը