Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess evropa (1)
A A
Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց և միացավ չեմպիոնական պայքարին. շախմատի ԵԱ

Պրահայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:

Լիլիթ Մկրտչյանը սևերով հաղթեց Մարիա Գևորգյանին, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ սլովենուհի Լաուրա Ունուկին: Գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանուհի Գունայ Մամազադայի հետ, իսկ Աննա Մ.Սարգսյանը միավորը կիսեց Նուրգյուլ Սալիմովայի հետ: Սուսաննա Գաբոյանը պարտվեց դանիացի Էլեն Նիլսենին:

Այդպիսով, առաջնության ավարտից մեկ տուրս առաջ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է լեհ Մոնիկա Սոչկոն: Նրան հաջորդում են երեք շախմատիստուհի, որոնք վաստակել են 7,5-ական միավոր: Դրանց թվում է նաև մեր հայրենակից Լիլիթ Մկրտչյանը:

Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանում է 5-11-րդ տեղերը: Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6,5-ական միավոր և կիսում են 12-21-րդ հորիզոնականները:

Վաղը կկայանան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սևերով կհանդիպի հենց մրցաշարի միանձնյա առաջատար Մոնիկա Սոչկոյի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստուհին չեմպիոն դառնալու իրական հնարավորություն ունի: