Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վիլեն Գաբրիելյան
A A
Քաղաքականություն

Ընդունում եմ՝ նախադասությունը այդքան էլ գրագետ չէ կազմված․ խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադրբեջանական է, հայկական է, չինական է․ Վիլեն Գաբրիելյան

Բարի լույս, եկել եմ ասեմ, որ երեկ չէ առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ սա մի ուրիշ անգամ կասեմ... Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը։

 

«Եվ ուրեմն, ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը, Քելբաջարը ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»:

 

Իհարկե ընդունում եմ, որ նախադասությունը այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադերբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել որ դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաները ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը ըստ բառարանների՝ թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե՛ քրդական:

 

Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ: Առավելևս իմաստով, առավելևս։

 

Այսքանն էի գրել, որևէ այլ բան, որը յուրաքանչյուրը տեսնում է ըստ իր ցանկության և անձնական վերաբերմունքի գրված չէ այստեղ։

Բարին ընդ Ձեզ, Ձեզ լավ ու արդյունավետ օր եմ մաղթում

Շնորհակալություն ուշադրության համար»,-գրել է նա։