Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess evropa
A A
Սպորտ

Մարիա Գևորգյանը պարտվեց ադրբեջանցի մասնակցին և զիջեց 2-րդ տեղը. շախմատի ԵԱ

Պրահայում տեղի ունեցող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները:

Ավաղ, հերթական փուլն անհաջող դասավորվեց մեր գրոսմայստեր Մարիա Գևորգյանի համար, որը մրցաշարի երկու առաջատարներից մեկն էր: Նա սևերով հանդիպեց իրեն անիջապես հետապնդող Գունայ Մամադզադայի հետ: Պարտիան ավարտվեց ադրբեջանցի շախմատիստուհու հաղթանակով, որը վաստակեց 7 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձյա գլխավորել լեհ Մոնիկա Սոչկոն, որն այսօր ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և միավորների քանակը հասցրեց 7,5-ի:

Մարիա Գևորգյանը չնայած առաջին պարտությունը կրեց առաջնությունում, սակայն շարունակում է պայքարել մեդալների համար: Նա, ինչպես նաև իրար հետ ոչ-ոքի խաղացած Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, վաստակել են 6,5-ական միավոր և բաժանում են 3-9-րդ տեղերը: Նրանցից կես միավոր քիչ է վաստակել Աննա Մ.Սարգսյանը, որն այս տուրում սպիտակներով հաղթել է ադրբեջանուհի Լաման Հաջիևային:

Վաղը կկայանան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: Հենց դրանց ավարտից հետո պարզ կդառնան չեմպիոնի կոչման իրական հավակնորդները: