Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մրցակցությունը մեծ է, բայց գինեգործները մրցակից չեն. Դիլիջանում Wine fest անցկացվեց (տեսանյութ)

«Dilijan Wine Fest» գինու փառատոնին, որն անցկացվում էր Հայաստանի Խաղողագործության ու գինեգործության Հիմնադրամի աջակցությամբ, մասնակցեցին ավելի քան 30 գինեգործարաններ։

«Վերջին տարիներին գինեգործներն առողջ մրցակցության մեջ են, բայց մրցակից չեն», – վստահեցրեց Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, ով փառատոնին որպես գինեգործ ներկայացնում էր իր ստեղծած «Մունք» գինին։

«Ա1+»-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես հոբբին 44-օրյա պատերազմից հետո վերածվեց լուրջ գործի ու նռնենի, խնդողնի ու արենի խաղողի տեսակների խառնուրդն, իր պատկերացմամբ, խորհրդանշում է Հայաստան, Արցախ ու Սփյուռք միասնությունը։

«Պապս, երբ Արևմտյան Հայաստանից գաղթեց ու հաստատվեց ներկայիս Բամբակաշատ գյուղի տարածքում, առաջին հերթին գետնափոր մառան հիմնեց ու գինու հնձան, պատրաստեց սեփական գինին և մեր տանը գինին անպակաս էր։ Սա էլ հիմքն էր, որ ես ընտրեմ գինեգործի մասնագիտությունը»,– ասում է «Ջրաղացպանյան վայների» ընկերության հիմնադիր Արտեմ Ջրաղացպանյանը։  

Գինեգործը վստահ է, որ հայկական գինին չի կարող մրցել քանակով, և կարևոր է որակը պահել ու որակի մեջ էլ բազմազանություն ապահովել, այլապես արտասահմանցի սպառողը կնախնտրի ծանոթ բրենդը գնել։

Մանրամասները ՝տեսանյութում