Երևանում կանցկացվի շախմատի մրցաշար նվիրված Մոսկվային
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնը Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ սեպտեմբերի 10-11-ը կկազմակերպի շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված Մոսկվայի օրվան։ Այդ մասին տեղեկացնում է շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը։
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով։ Կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում։ Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Դրան կարող են մասնակցել երրորդ և ավելի բարձր կարգ ունեցող շախմատիստները։
Կիսաեզրափակիչ մրցաշարում 1-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմտնեն եզրափակիչ փուլ։ Նրանց կմիանան 8 բարձրակարգ նոր շախմատիստներ, որոնք էլ շրջանային մրցակարգով կորոշեն հաղթողին։ Եզրափակիչ փուլը կանցկացվի «Դոմ Մոսկվի» կենտրոնում:
Մրցաշարում կգործի 3 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով ժամակարգ։