Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol kanajk
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքական այժմ մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը պատրաստվում է ՖԻՖԱ-ի Կանանց 2023թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղերին։

Հայաստանի կանանց հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ սեպտեմբերի 1-ին կանցկացնի ընտրական առաջին խաղն այդ երկրի հավաքականի դեմ։

Սեպտեմբերի 3-ից Հայաստանի հավաքականը կվերսկսի ուսումնամարզումային հավաքը և կսկսի նախապատրաստվել ընտրական 2-րդ խաղին։ Մեր թիմը սեպտեմբերի 6-ին Երևանում կհյուրընկալի Բելգիայի կանանց ընտրանուն։

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 19 ֆուտբոլիստուհի․

Դարպասապահներ

Արմինե Հարությունյան-«Փյունիկ»

Յանա Հարությունյան-«Ուրարտու»

Պաշտպաններ

Սավաննա Թեյլոր-«Նեա Սալամիս» (Կիպրոս)

Կլաուդիա Չոլակյան-«Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Մարիա Սախինովա-«Փյունիկ»

Անի Ղուկասյան-«Փյունիկ»

Անյուտա Գալստյան-«Փյունիկ»

Արմինե Խաչատրյան-«Նորավանք»

Լիանա Ղազարյան-«Հայասա»

 

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին-«Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Օլգա Օսիպյան-«Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Մարինե Կարապետյան-«Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան-«Փյունիկ»

Կարինե Եղյան-«Հայասա»

Աննա Դալլաքյան-«Հայասա»