Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» մրցակիցները հայտնի են

Այսօր Ստամբուլում կայացավ Եվրոպայի Կոնֆերենցիաների Լիգայի 2022-23թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:

ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգմամբ Երևանի «Փյունիկը» նախապես ընդգրկվել էր 4-րդ զամբյուղում: Վիճակահանության արդյունքներով «Փյունիկը» հանդես կգա H խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շվեյցարիայի «Բազելը», Սլովակիայի «Սլովանը» և Լիտվայի «Ժալգիրիսը»:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին, կավարտվի՝ նոյեմբերի 3-ին: