Վրաստանից Հայաստան մեքենաների վերաարտահանումն աճել է
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2 034 միավոր թեթև մեքենա՝ 14,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: 2021 թվականի առաջին 6 ամիսներին այս ցուցանիշը կազմել է 234 միավոր ավտոմեքենա՝ 1,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին այս փաստը բացատրել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ ռուսական գործոնով, որտեղ Վրաստանից մեքենաները կարող են անցնել Հայաստանով։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը փաստացի ավարտվել է, համավարակը ևս, ակնհայտորեն, այս երկու գործոններով պայմանավորված՝ սպասվում էր վերաարտահանման աճ։ Թանկացման պատճառն էլ այն է, որ նոր թվականների մեքենաների կարիք ունեն։ Սա ոչ միայն Հայաստանում է, այլև Ադրբեջանում, մինչև 2005 թվականն արտադրված մեքենա չի կարելի ներկրել։ Հայաստանը նույնպես ունի որոշակի տարիքային սահմանափակում. սրանք օբյեկտիվ պատճառներ են»,- ասել է Դարբայսելին:
Դարբայսելիի խոսքով, Հայաստանի շուկան ապագայում կարելի է դիտարկել որպես մրցակից։ Ըստ նրա, եթե Հայաստանը իսկապես մրցակցային շուկա դառնա, ապա Վրաստանին կզրկի տարեկան 800 մլն դոլարից:
Աղբյուր՝ Aliq.ge