Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սաֆարյան
A A
Տնտեսություն

Աղքատության աճը տարեվերջին կարող է հասնել 48 տոկոսի․ Արամ Սաֆարյան (տեսանյութ)

2022 թվականին մենք գործ ունենք աննախադեպ և հետխորհրդային տարածքի համար ռեկորդային տնտեսական աճի ցուցանիշի հետ:

Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ տնտեսական հետազոտությունների արդյունքների հիման վրա այսօրվա քննարկմանը այս մասին նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում ավելացել է 10,5 տոկոսով։

«Սա շատ մեծ ցուցանիշ է»,-ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ արդյունքը անսպասելի էր շատերի համար։

Անցած տարեվերջին միջազգային կազմակերպությունների՝ այս տարվա համար  կատարած կանխատեսումները շատ ավելի համեստ էին՝ ասում է Սաֆարյանը։

«Հայաստանի տնտեսական աճը, որ այդքան մեծ ցուցանիշ ունի, ամրապնդվում է համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր ՀՆԱ-ն աճել է 8,5 տոկոսով։ Սա նույնպես շատ պատվավոր ու շատ մեծ թիվ է»,- պնդեց Արամ Սաֆարյանը։

Հայաստանի համար վերջին երեք տարվա ընթացքում ԵԱՏՄ տարածքի դերը գնալով մեծացել է։

Սաֆարյանի խոսքով՝ թեպետ տարվա վերջին արձանագրվելու է ծայրահեղ աղքատության թվի որոշակի կրճատում, բայց միաժամանակ Համաշխարհային բանկը և մյուս վարկանիշային կազմակերպություններն ահազանգում են՝ երկնիշ տնտեսական աճի կողքին լինելու է նաև երկնիշ աղքատության աճ։

«Եվ այս աղքատության աճը տարվա սկզբի 27 տոկոսի փոխարեն, տարվա վերջում կարող է հասնել 48 տոկոսի»,- ասաց Սաֆարյանը՝ հայտարարելով, որ դա պետք է ահազանգ լինի Հայաստանի իշխանություններին։