Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 25.08_
A A
Սպորտ

«Փյունիկը» զիջեց 11մ հարվածներով և կխաղա Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Այսօր կայացած փլեյ-օֆֆի պատասխան խաղում փյունիկցիները Քիշինևում, ինչպես և Երևանում, ոչ-ոքի խաղացին Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ՝ 0:0: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11 մ հարվածներ, որոնք ավելի վստահ իրացրին դաշտի տերերը՝ 3:2:

Վաղը տեղի կունենան Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը և հայտնի կդառնան «Փյունիկի» հաջորդ երեք մրցակիցները: