Բացել լրահոսը Փակել լրահոսը
019e0000-0aff-0242-46fd-08da86aa640c_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ը խոստանում է հաղթել Ռուսաստանին՝ Ուկրաինային շարունակ զինելու եղանակով

Ամերիկայի ձայն

 

ԱՄՆ-ը ռազմական նոր հատկացումներ է կատարում՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի ռազմական ներխուժումից: Նոր փաթեթը կազմում է 3 միլիարդ դոլար:

Puma մակնիշի անօդաչու թռչող սարքեր, հակահրետանային ռադարներ և երկիր-երկինք տիպի գերզարգացած հրթիռային վեց համակարգեր: Նույն այն հրթիռներից, որոնք օգտագործվել էին Վաշինգտոնի երկինքը պաշտպանելու համար: Երեք միլիարդ դոլար արժողությամբ զինատեսակներն ԱՄՆ-ը նոր փաթեթի տեսքով շուտով կառաքի Ուկրաինա: Այն մինչ այժմ Ուկրանիա առաքված ռազմական օգնության ամենամեծ հատկացումն է:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալն է ասում. ‘’Նման առաքումները չեն սահմանափակվելու միայն ներկա պահով: Այն ունենալու է հաստատուն ընթացք, որը կշարունակվի երկար ամիսներ ու տարիներ, այդպիսով հարվածելով Պուտինի սխալ հաշվարկներին: Թող ուրեմն նա հիմա փորձի դիմանալ ու թող շարունակի սպասել’’:

Միացյալ Նահանգները նաեւ շարունակում է հուսալ, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: «Եթե պատերազմը տարիներ շարունակվի, ապա այս փաթեթը մեծապես կխաղա իր դերը։ Եթե լինի հրադադար կամ հաստատվի խնդրի խաղաղ կարգավորում, այս փաթեթը կշարունակի մնալ արդիական, քանի որ Ուկրաինային անհրաժեշտ է հետագա հնարավոր ներխուժումներից պաշտպանվելու կարողություն»:

Այսպիսով, ԱՄՆ-ն անցած մեկ եւ կես տարիների ընթացքում Ուկրաինային աջակցելու նպատակով այս երկրին է հատկացրել 13 միլիարդ դոլար:

American Enterprise հաստատությունից վերլուծաբան Իվանա Ստրադներն այն կարծիքին է, որ այս պատերազմը միայն Ուկրաինայինը չէ: «Այս պատերազմը պատերազմ է նաև ընդդեմ ավտորիտար համակարգի, որը պայքարում է ժողովրդավարության դեմ»։

Պուտինին մնում է ստորագրել հրամանագիր երկրի զինված ուժերն ավելի քան 137 հազար զինծառայողներով համալրելու մասին: Ռուսաստանն այժմ ունի մեկ միլիոնից մի փոքր ավելի զինվորական անձնակազմ և գրեթե 900,000 քաղաքացիական անձնակազմ:

Հրամանագիրը Պուտինը ստորագրում է ամբողջ երկրով մեկ հավաքագրման գործընթացի պայմաններում, որոնք իրականացվում են դրամական հատկացումներով:

Արևմտյան պաշտոնյաներն ասում են, որ պատերազմը վեց ամիս առաջ սկսելուց ի վեր Ռուսաստանը կորցրել է 70-80,000 զինծառայող: Ըստ որոշ աղբյուրների, հավաքագրումներ են իրականացվում նաեւ բանտերից, կալանավորներին խոստանալով դրա դիմաց ազատ արձակում ու դրամական պարգեւատրում: Ռուսաստանում այսօր զորակոչի են ենթակա 18-ից 27 տարեկան տղամարդիկ: