Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը ՉոլպոնԱտայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին: