Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Նիկոլենք սարքել են գործը ու մնացել տակը․ Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի հետաձգման մասին

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով:

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել:

Այսօր դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար:

Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:

Փաստաբան Ամրամ Մակինյանի համոզմամբ, վկան չի գալիս նիստին, քանի որ եթե խոսի, մարդիկ հասկանալու են՝ այս գործը ինչպես է փաթեթավորվել:

ՀՀ երրորդ նախագահը և նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ հարուցված շինծու գործի հիման վրա:

Փաստաբան Մակինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ հանրությանը ցույց են տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և հերթականությամբ ներկայացնելու են այս քրեական գործի քրեական գործ չլինելը՝ շինծու լինելը։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

 
Դատական նիստին անդրադարձել է Արմեն Աշոտյանը։
 
«Սերժ Սարգսյանի դեմ հարուցված «դիզելի գործով» հերթահան դատական նիստը կրկին չկայացավ՝ հանգուցային վկայի չներկայանալու պատճառով։ 
 
«Այն վկայի, որի «մեղադրանքները» դրվել էին երրորդ նախագահին այս զավեշտալի գործով դատելու իշխանական պատվերի հիմքում։
 
Ոչ դատարանը, ոչ էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել նրան դատարանի նիստերի դահլիճ բերելու եւ հարցաքննության ենթարկելու համար։
 
Նիկոլենք սարքել են գործը ու մնացել տակը։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «դիզելի գործի» էժանագին ֆարսի մասին»,-գրել է Աշոտյանը։