A
A
Էդվարդ Ասրյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։