Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրմալու (5)
A A
Պաշտոնական

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է․ նա Գագիկ Կարապետյանն է

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
 
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
Նշենք, որ մյուս անհետ կորած որոնվողը Վանիկ Խաչիկի Ամիրխանյան է, ծնված 1967 թ․։ Ըստ էության՝ փրկարարները որոնում են նրան։
 
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, եղել է նաև հրդեհ, ինչի հետևանքով ունենք 16 զոհ։