Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid
A A
Պաշտոնական

Կովիդի 1913 նոր դեպք է հաստատվել․ արձանագրվել է 5 մահ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 6523 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 5 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8648 մահվան դեպք է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 1663։