Բացել լրահոսը Փակել լրահոսը
1090754
A A
Սպորտ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները հաջող ելույթ ունեցան Եվրոպայի առաջնությունում:

Գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց: Մանուկյանը օղակների վարժությունում 13.333 միավորով երկրորդն է, իսկ նժույգ-թափերում` 13.966 միավորով կրկին արծաթե մեդալակիր է դարձել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը 4-րդն են: