Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evrogavat
A A
Սպորտ

 «Հայկական» թիմերը պարտվեցին. Եվրագավաթների փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերեցիաների լիգայում կայացան փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները:

Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում նախևառաջ գտնվում էր Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը», որը Եվրոպայի լիգայում ընդունել էր Մոլդովայի «Շերիֆին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:

Երկրպագուներին, բնականաբար, հետաքրքում էր նաև այն թիմերի խաղերը, որոնցում հանդես են գալիս հայազգի ֆուտբոլիստները: Ավաղ, այս անգամ «հայկական» թիմերն անհաջող հանդես եկան:

Բրատիսլավայի «Սլովանը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, Կոնֆերենցիաների լիգայում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց բոսնիական «Զրինսկուն»: Մեր ֆուտբոլիստը 69-րդ րոպեին հեռացվեց դաշտից և ստիպված կլինի բաց թողնել պատասխան խաղը:

Կարմիր քարտ է ստացել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը, որի թիմը՝ դանիական «Սիլկեբորգը» Եվրոպայի լիգայի շրջանակում մրցել է ՀԻԿ-ի հետ: Խաղն ավարտվել է ֆիննական թիմի նվազագույն հաղթանակով: Հայ ֆուտբոլիստը բաց կթողնի խատասխան խաղը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի թիմը՝ գերմանական «Քյոլնը», Կոնֆերենիցաների լիգայի առաջին խաղում սեփական դաշտում պարտվել է հունգարական «Ֆեհերվարին»՝ 1:2: Մեր ֆուտբոլիստը 76-րդ րոպեին փոխարինման է մտել, երբ նրա թիմն արդեն մնացել էր 10 ֆուտբոլիստով:

Փլեյ-օֆֆի առաջին խաղերը վստահ են անկացրել Շվեդիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կիպրոսի, Բուլղարիայի թիմերը, որոնք տարել են երկուական հաղթանակ: Ընտրական վերջին փուլն անհաջող են անցկացրել Խորվաթիայի, Ուկրաինայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Դանիայի և Թուրքիայի ներկայացուցիչները, որոնք կրել են երկուական պարտություն:

Նշենք, որ փլեյ-օֆֆի խաղերից հետո իրենց վերջին մասնակիցներից կարող են զրկվել 8 երկրներ, մասնավորապես՝ Սլովակիան կամ Բոսնիան, Հյուսիսային Մակեդոնիան կամ Կոսովոն, Լատվիան կամ Հյուսիսային Իռլանդիան, Լյուքսեմբուրգը կամ Լեհաստանը, Մալթան, Սլովենիան, Լիխտեյնշտայնը, անգամ երեք թիմ ունեցող Ռումինիան, քանի որ դրանք հանդես են գալիս Կոնֆերենցիաների լիգայում: Իսկ ահա չեմպիոնների և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում պարտվող թիմերը հանդես կգան համապատասխանաբար մեկ աստիճանով ցածր լիգաների խմբային փուլում:

Նշենք, որ փլեյ-օֆֆի պատասխան խաղերը տեղի կունենան օգոստոսի 23-ին, 24-ին և 25-ին: «Փյունիկը» ամսի 25-ին կխաղա Քիշինևում: