A
A
Ընդդիմության կարկառուն ղեկավարին կանչել և ասել եմ, այդ հարցը բարձրացրու․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Արցախը փոխեր Սահմանադրությունը և ժողովրդավար դառնար, մենք ոչ միայն պատերազմից կխուսափեինք, այլև այս ծանր իրավիճակի փոխարեն կունենայինք առաջանցիկ շատ գեղեցիկ իրավիճակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմին։
ԱԻՄ ղեկավարը մտահոգություն է հայտնում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է Ռուսաստանի կողմից օգտագործվել, ինչպես նախկինում է եղել։ Մինչդեռ պատերազմի ժամանակ ՌԴ-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է ասեր, եթե դու 5 րոպեից չդադարեցնես, ես քո զինված ուժերը կոչնչացնեմ։
Պ․Հայրիկյանի խոսքերով հիմա արևմտյան երկրներից լավ ազդակներ են հասել, որ «միջանցք բառը մոռացեք»․ «Մերոնք այդ փոխանցումն ինչ-որ չափով ընդունեցին»։
Մանրամասները՝ տեսանյութում։