Զանգեզուրի միջանցքը ընդհանուր արևմտյան ծրագիր է, որի նպատակն է Իրանի և ՌԴ-ի թուլացումը․ քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի իշխանությունը պարտադրել է Արցախի իշխանությանը, որ Աղավնոյի ու Բերձորի հոսանքը և կապը անջատեն օգոստոսի 25-ին»,- այս կարծիքին է քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը։
Ինչ վերաբերվում է ՌԴ դեսպանության տարածած հայտարարությանը, ապա ըստ քաղաքագետի, դրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները տարբեր հարցերում իրենց անգործունեությունը փորձում են բարդել Ռուսաստանի վրա․
«Ռուսաստանը փաստն է արձանագրում, որ Հայաստանի իշխանությունները անգործունեության են մատնված»,- ասում է նա։
Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը վրդովմունք է հայտնել, կապված այն մեղադրանքների հետ, թե ռուսական կողմն առնչություն ունի Սուրմալուի ողբերգության հետ, ինչի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Պետրոսյանը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքը ընդհանուր արևմտյան ծրագիր է, որի նպատակն է Իրանի և ՌԴ-ի թուլացումը․
«Իրանի նախագահն է զանգում Նիկոլին ու ասում տղա ջան ոչինչ չտաս»։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, Վազգեն Պետրոսյանը նշեց․
«Ռուսաստանը և Թուրքիան իրար հետ խնդիրներ ունեն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Իրաքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, Սև Ծովի ամբողջ տարածքում։ 7 տեղում իրենք կոնֆլիկտի մեջ են, բայց դա չի նշանակում, որ, եթե իրենք կարող են առևտրաշրջանառություն կազմակերպել, ապա դա չեն անի»։
Մանրամասները՝ տեսանյութում։