A
A
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտագության հարցերի։