Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման դիրքեր
A A
Քաղաքականություն

ԱԱԾ-ն Երասխի, Սոթքի և Քարահունջի հատվածներում անցակետեր ստեղծելու նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում:

Այն ենթադրում է.

  1. Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի, Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված անցման կետերը գործում են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
  4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված մաքսային կետ բաժինների անցումային կետերով բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի և մաքսային տարանցման հետ կապված մաքսային գործառնությունները կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։