Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մետրոպոլիտեն
A A
Պաշտոնական

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երեւանի Մետրոպոլիտենից հայտնում են․
Հարգելի՛ քաղաքացիներ,
ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։

Իսկ ԱԻՆ-ից հաղորդում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են բնակչության տարահանման աշխատանքներ։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ ժամը 21։30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։