Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ Ալիևն ավելի հեղինակավոր է քան ինքը․ Ղազարյան (տեսանյութ)

«Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնում ընտրվել ա 2020 թվականին։ Նա անձամբ ա գնացել Աղավնո և Բերձոր, խնդրել ա, որ մարդիկ իրա օգտին քվեարկեն, որպեսզի նա էդ մարդկանց բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովի։» Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Ղազարյանը իշխանություններին հեռացնելու նոր շարժում է սկսել։ Ղազարյանի խոսքերով, հիմա ոմն Խանումյանի (խմբագիր․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) Արցախի նախագահը ուղարկում է Աղավնո, հանձնարարելով տեղի բնակչությանը կարգադրել, որպեսզի լքեն իրենց տները ու բնակավայրը։ «Ես իրան հարցրել եմ, ասում եմ դու՞ ես ավելի հեղինակավոր մարդ թե Իլհամ Ալիևը։ Ինքը խոստովանել ա՝ Իլհամ Ալիևը»,- ասաց Ղազարյանը, հավելելով, որ Ալիևի հայտարարություններն ավելի արժանահավատ են քան Արցախի նախագահի պնդումները։

Ղազարյանի պնդմամբ, նույն Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն ճանապարհի փոփոխություն կարող է լինել միայն Բերձորի միջանցքի ներսում։ Էդգար Ղազրայանի խոսքով Փաշինյանն ինքը կառավարության նիստին հայտարարեց, որ համաձայնություն չի տվել որևէ նախագծի, հետևաբար ամեն ինչ պետք է մնար նույնը։