Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

Խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

Քաղաքապետարան