Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երբ հրաժեշտի պահին ինձ ասաց սալամ, ես հասկացա, որ նա Հայաստանում ապրած և սովորած ադրբեջանցի է․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

«Տաքսիով գնում եմ տուն և վարորդը  ցույց է տալիս հանրապետության հրապարակում կանգնած մարդկանց և ասում,  որ նրանք ադրբեջանցիներ և թուրքեր են, որպեսզի իմ վստահությունը ներշնչի և ինձնից հարցնում է, թե Արցախը ում է պատկանում ըստ միջազգային իրավունքի»․ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ տուն գնալիս տաքսու վարորդը հայերին համեմատել է «ֆաշիստների» հետ, իսկ ադրբեջանցիների՝ն Ստալինի հետ, հավելելով, որ ադրբեջանցիները պատժել են հայերին։ Առաջին արտգործնախարարը ավելացրեց, որ  երբ տեղ են հասել, վարորդը նշել է, որ Երևանը պետք է ընդունի թուրքական բանակը, քանի որ Արցախը պատկանում է թուրք ազգին․ «Երբ հրաժեշտի պահին ինձ ասաց սալամ, ես հասկացա, որ նա Հայաստանում ապրած և սովորած ադրբեջանցի է»։