Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են (տեսանյութ)

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են: Երկու օր շարունակ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երևանյան շունչը: Մինչ այդ Երևանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստական աշխատանքներ, փորձեր ու լրամշակվող նախագծեր 🎷🎺🎸 Այսպես, օգոստոսի 26-ին և 27-ին բոլորիդ սիրով սպասում ենք Գյումրիում, իսկ օգոստոսի 27-ին, ժամը 19:00-ին, կհանդիպենք Գյումրու Վարդանանց հրապարակում` վայելելու «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգային ծրագրը: