Բացել լրահոսը Փակել լրահոսը
80170000-c0a8-0242-41ed-08da76fe9763_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Արցախ գնացող բարձրավոլտ գծերի, կապի մալուխների և գազամուղի զգալի հատվածներ առժամանակ մնալու են Ադրբեջանի վերահսկողության ներքո

Ազատություն ռադիոկայան

Թեև դեպի Արցախ տանող նոր ավտոճանապարհին զուգահեռ հայկական կողմն անցկացնում է բարձրավոլտ էլկտրահաղորդման գիծ և կապի մալուխ, սակայն չի հասցնի այդ աշխատանքները ավարտել օգոստոսի 25-ին, երբ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնվելու են ադրբեջանցիներին։

Ուստի, մինչև նոր ճանապարհի կառուցումը, այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումը և դեպի Լեռնային Ղարաբաղ էլեկտրականության, կապի նոր գծերի ու գազամուղի անցկացումը, գործող գծերի ու գազամուղի զգալի հատվածներ տևական ժամանակ մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Այս մասին պարզ դարձավ այսօր՝ Հայաստանի, Արցախի պետական պաշտոնյաների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցների արդյունքում։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն այսօր Աղավնոյում «Ազատությանը» մանրամասներ հայտնեց. - «Զուգահեռ կոմունիկացիաներ էլ են կառուցվում, մասնավորապես, բարձրավոլտ էլեկտրագիծ, կապի գիծ և այսպես շարունակ»:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ կհասցնե՞ն մինչև նոր ճանապարհին անցնելը կոմունիկացիաների անվտանգության հարցը լուծել, նախարարը նշեց. «20 օրում չի հասցվի, բայց զուգահեռ աշխատանքներ տարվում են, որ հայաստանյան հատվածի ճանապարհահատվածը վերջանալուն պես այդ կոմունիկացիները նույնպես պատրաստ լինեն»:

Դիտարկմանն էլ՝ այսինքն՝ հնարավոր է որոշակի ժամանակահատված կոմունիկացիաները մնան ադրբեջանցիների վերահսկողության տակ, Խանումյանն արձագանքեց. - «Որոշ հատվածներ հիմա էլ են իրանց վերահսկողության տակ, էդ նույն օդային գիծը, գազատարը, մինչև այսօր էլ տարբեր հատվածներ անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով»:

Այս մարտ ամսին՝ ցուրտ եղանակային պայմաններում, մոտ երեք շաբաթ Արցախը զրկված էր Հայաստանից եկող գազից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում` Շուշիի մոտ, գազատարի վթարի պատճառով: Չնայած ռուս խաղաղապահների միջնորդությանը, Բաքուն օրեր շարունակ թույլ չէր տալիս մուտք գործել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։

«Ազատությունն» այսօր Խանումյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կրկնվի, ի հավելումն` չեն անջատվի դեպի Արցախ ընթացող հոսանքի ու կապի գծերը։

«Գործունեության հետ կապված երաշխիքն այն է, որ մենք ունենք որոշակի ռեզերվ Արցախի ներսում՝ էլեկտրաէներգիայի հետ կապված», - ասաց նա:

Շարունակությունը կարդալ այստեղ