Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախի պն Արցախի զինուժ
A A
Պաշտոնական

Արցախի ՊՆ-ը՝ շփման գծում իրավիճակի եւ վիրավորների մասին

Հաղորդագրություն

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։

Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն