A
A
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումներով և զսպվածության կոչ է անում
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին: Մենք հիմա չենք կարող ստուգել այդ տվյալները», - ասել է Դյուժարիկը:
Նա նաև հավելել է. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»: