Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրդեհ Երևանի բուսաբանական այգում (տեսանյութ)

Օգոստոսի 4-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին։