Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Քաղաքականություն

Մտահոգված ենք. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը` արցախա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահությունն իր խիստ մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի Twitter-ի էջից։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,– նշված է հաղորդագրությունում։